Քաղաքական

ՀՀԿ-ն կշարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը.Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակելու է  ղեկավարել կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետականի Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ դրա մասին ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 26-ին կուսակցության համագումարից հետո սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ հարցին:

Ի դեպ, այդ համատեքստում նա տեղեկացրել է, որ Գործադիր մարմնի նիստում չի քննարկվել Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցության հարցը: Շարմազանովի խոսքով՝ համագումարի ընթացքում որևէ պատվիրակ չի կարող կասկածի տակ դնել, որ կուսակցության առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը: «Մենք երկար տարիներ աշխատելու ենք նրա ղեկավարության ներքո»,-նշել է ԱԺ փոխխոսնակը: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ համագումարից հետո կարող են կուսակցության ղեկավար երկու անձ լինել, որոնցից մեկը կլինի կուսակցության, մյուսը՝ խորհրդի նախագահը, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է, որ Հանրապետականին երկիշխանություն չի սպառնում: Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն միշտ էլ եղել է մեկ ղեկավարի քաղաքական ուժ:

Խոսելով մարտական գործողությունների ընթացքում վնասներ ստացած զինծառայողների փոխհատուցման նախագծի մասին, Շարմազանովն ասել է, որ բարձր են գնահատում այդ նախաձեռնությունը, որը միտված է քաղաքացիների շրջանում համերաշխություն քարոզելուն:

Back to top button