Միջազգային
Ձերբակալվել է ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երկրի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի դեմ, ով ներկա պահին ձերբակալված է։
Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ նախարարը ձերբակալվել է «Ռոսնեֆտ» ընկերությունից խոշոր չափով կաշառք ստանալու պահին։
ՌԴ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի հետաքննության գլխավոր վարչությունից հայտնել են, որ նախարարը մեղադրվում է խոշոր չափի կաշառք վերցնելու համար։ Իրավապահների տեղեկատվության համաձայն՝ Ուլյուկաևը երկու միլիոն դոլար է ստացել` նպաստելու համար, որ «Ռոսնեֆտ»-ը գնի «Բաշնեֆտ»-ի բաժնետոմսերը։
Նշվում է նաև, որ «Ռոսնեֆտ»-ի ներկայացուցիչներից սպառնալիքների միջոցով են կաշառք պահանջել։ Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով գործին տեղյակ իր աղբյուրին, Ուլյուկաևը ավելի քան 1 տարի գտնվել է իրավապահ մարմինների տեսադաշտում: Հայտնի է, որ ուժայինները գաղտնալսել են նախարարի և նրա շրջապատի հեռախոսազրույցները: