Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը` բրոնզե մեդալակիր

lilit mkrtchyanՍերբիայի Նովի Սադ քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:

Տղամարդկանց մրցաշարի հաղթող դարձավ մակեդոնական «Ալկալոիդ» ակումբը: Երկրորդ հորիզոնականը բաժին հասավ Սանկտ-Պետերբուրգի «Մեդնի Վսադնիկին», իսկ Մոսկվայի ակումբը եզրափակեց լավագույն եռյակը:

Մրցաշարի վերջին տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ֆրանցիսկո Վալեխո Պոսնի հետ, իսկ նրա «Պադովան» պարտվեց «Աշդոդ» թիմին և գրավեց 12-րդ հորիզոնականը:

Կանանց մրցաշարում հաղթող դարձավ մրցաշարի ֆավորիտ Մոնտե Կառլոյի «Սերկլ դ’Եշակ» ակումբը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց  «Նոնա» թիմը, իսկ Լիլիթ Մկրտչյանի «Յուգրան» եզրափակեց լավագույն եռյակը:

Back to top button