Միջազգային

Երկրաշարժ Նոր Զելանդիայում․ զոհվել է 2 մարդ

Նոր Զելանդիայի ափերի մոտ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունն արձանագրել է 7,4 մագնիտուդով ցնցումներ: Մասնագետների տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Քրայսթչերչ քաղաքից 95 կմ հեռավորության վրա:

Այդ քաղաքը մինչև հիմա ամբողջովին չի վերականգնվել 2011 թ. ավերիչ երկրաշարժից հետո, որը 185 մարդու կյանք է խլել:

Երկրաշարժի հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, բազմաթիվ ավերածություններ են տեղի ունեցել:

Back to top button