ԿարևորՔաղաքական

Շ. Քոչարյան. Բաքվի գործողությունները ստատուս քվոյին այլընտրանք չեն թողնում (լրացված)

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»

Նոյեմբերի 11-ին շփման գծում արձանագրված իրավիճակի լարվածությունն է այսօր Ստեփանակերտում մեկնաբանել Հայաստանի Հանրապետության փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա  խոսքով՝ հայկական կողմերը պետք է միշտ պատրաստ լինեն ուժի կիրառման նման դրսեւորումներին: Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ անընդհատ ստատուս քվոյի փոփոխման անհրաժեշտության մասին խոսող Ադրբեջանը նման սադրանքներով ընդհակառակը ամրապնդում է ստատուս քվոն՝ խոչընդոտելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կենսագործումը։

«Ապրիլը ցույց տվեց, որ Ադրբեջանի բլից կրիգը չի իրականացվել և, հակառակ իր հաշվարկների, հայկական պետությունների պոտենցիալը շատ ավելի բարձր էր: Բաքվի նման գործողությունները միայն խոչընդոտում են բանակցային գործընթացի վերսկսմանը և, հատկապես, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կյանքի կոչմանը: Ադրբեջանի իշխանությունների նման կանխամտածված գործելաոճը ստատուս քվոին այլընտրանք չի թողնում, որից հաճախ բողոքում են հենց իրենք: Հակառակ դեպքում նրանք հնարավորություն կտային այդ պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- ասել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Շավարշ Քոչարյան. ՀՀ ԱԳ փոխնախարար

Back to top button