Միջազգային

Յունկեր. Թրամփի ընտրությունն սպառնալիք է միջմայրցամաքային հարաբերությունների համար

«Թրամփի ընտրությունն սպառնալիք է միջմայրցամաքային հարաբերությունների՝ նրանց հիմքի եւ կառույցների համար»,- նախօրեին ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը։

«Մենք պետք է ընտրված նախագահին սովորեցնենք, թե ինչ է Եվրոպան եւ ինչպես է այն աշխատում»,- Յունկերի խոսքերն է մեջբերում «Ռոյթերը»։

Նա նաեւ նախազգուշացրել է այն ավերիչ հետեւանքների մասին, որոնք կարող են ունենել Թրամփի՝ անվտանգության քաղաքականությանը նվիրված հայտարարություններից հետո։

Փորձագետները նշում են, որ Յունկերի կտրուկ հայտարարությունները վկայում են այն անհանգստության մասին, որը տիրում է Եվրոպայում Թրամփի ընտրությունից հետ։ Իր նախընտրական ելույթներում ԱՄՆ ընտրված նախագահը քննադատում էր ՆԱՏՕ- ն եւ դրական արտահայտվում Ռուսաստանի նախագահի մասին։

Back to top button