Միջազգային

Թրամփը հրաժարվեց իր նախընտրական գլխավոր խոստումներից մեկից

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում նշել է, որ ամբողջովին չեղյալ չի հայտարարի մատչելի բժշկական սպասարկման ծրագիրը՝ Obamacare- ը։ Նա մտափոխվել է գործող նախագահ Բարաք Օբամայի հետ զրույցից հետո։

Obamacare- ը չեղյալ հայտարարելը Թրամփի նախընտրական գլխավոր խոստումներից էր։ Քննադատելով իշխանությանը՝ նա ծրագիրը որակել էր աղետալի սխալ, ինչպես նաեւ հայտարարել, որ այն Հիլարի Քլինթոնի ընտրության դեպքում ավելի մեծ բեռ կլինի ամերիկացի քաղաքացիների ուսերին։

Առողջապահական բարեփոխումները ԱՄՆ- ում սկսվել էին 2010 թվականին՝ 48 մլն մարդու բժշկական ապահովագրություն ստանալու հնարավորություն տալով։ Օբաման նաեւ դրանով հույս ուներ դանդաղեցնել բժշկական ծառայությունների գների աճը, ինչպես նաեւ անհրաժեշտ չափանիշեր պարտադրեր բժշկական մասնավոր ապահովագրական համակարգին։ Միաժամանակ՝ օրենքը պարտադրում էր ամերիկացիներին գնել բուժապահովագրություն։

Back to top button