ԿարևորՍպորտ

Հայաստան- Չեռնոգորիա՝ 3։2 (լուսանկարներ)

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում այսօր Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Մոնտենեգրոյի/Չեռնոգորիայի հավաքականին։

Խաղի 36- րդ րոպեին հյուրերից Դամիր Կոյաշեւիչը հուժկու հարվածով գրավեց մեր հավաքականի դարպասը եւ բացեց հաշիվը։ Դրանից երկու րոպե հետո Ստեֆան Յովետիչը կրկնապատկեց հաշիվը։ Առաջին խաղակեսն ավարտվեց 0։2 հաշվով։

Երկրորդ խաղակեսում` խաղի 50- րդ րոպեին Արտակ Գրիգորյանը մեն մենակ դուրս եկավ հյուրերի դարպասապահի դեմ եւ կրճատեց հաշվի տարբերությունը։ Սրանից հետո Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն էլ ավելի ակտիվ գորհներ սկսեց կազմակերպել։  74- րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Վարազդատ Հարոյանը հավասարեցրեց հաշիվը։

Իսկ արդեն խաղի ավելացված ժամանակում վերջին րոպեին Գեւորգ Ղազարյանկ կարողացավ եւս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Դրանից անմիջապես հետո հնչեց մրցակցի եզրափակիչ սուլիչը՝ ազդարարելով, որ մեր ընտրանին 3։2 հաշվով հաղթանակ է տարել Չեռնոգորիայի հավաքականի նկատմամբ։

mhm0109731-copy mhm0109732-copy mhm0109733-copy mhm0109734-copy mhm0109735-copy mhm0109736-copy 11 12 13 14 15

Back to top button