Հասարակություն

Աջակցել ՏՏ ոլորտին. վարչապետի հանձնարարականը՝ ԱԳՆ-ին

hasmikdilanyan
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու նպատակով վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի այսօրվա նիստում նոր հանձնարարական է տվել Արտաքին գործերի նախարարությանը: Վարչապետի խոսքով՝ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկում են, թե ի՞նչ պայմաններ ստեղծեն, որպեսզի իրենց համար բարենպաստ պայմաններ լինեն և «թռիչք ապահովեն»:

«Հանձնարարում եմ ԱԳ նախարարին ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ շաբաթը մեկ անգամ քննարկել այն հարցը, որի խնդրանքով դիմել են հենց ՏՏ ոլորտի ներկայացուցիչները», — ասել է վարչապետը:

Նա նշել է, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները խնդրել են 15 երկրների ՀՀ դեսպանատներում օգտագործել այդ հարթակը և ունենալ ներկայացուցիչ: Վարչապետը շեշտել է` սա լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու բյուջեի վրա:

«Ծախսերը հոգալու է ՏՏ ոլորտը», — ասել է Կարեն Կարապետյանը:

Back to top button