Հասարակություն

ՍԱՊԾ պետը ազատվել է պաշտոնից

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը վարչապետի որոշմամբ ազատվել է պաշտոնից: Տեղեկությունը հայտնում են կառավարությունից: «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Արմեն Հայրապետյանին ազատել Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից` իր դիմումի համաձայն»,-նշված է կառավարության ղեկավարի որոշման մեջ։

 

 

Back to top button