Մշակույթ

«Մանկական Եվրատեսիլ-2016».Հայաստանի ներկայացուցիչները պատրաստ են

sonahakobyan
«Մանկական Եվրատեսիլ-2016» միջազգային հեղինակավոր մրցույթին Հայաստանն այս տարի կներկայացնեն Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը՝ «Տարբեր» երգով: Ներկայացված տասնյակ երգերից Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբի որոշմամբ՝ «Մանկական Եվրատեսիլի» բեմում այս տարի կհնչի Նիկ Եգիբյանի և Ավետ Բարսեղյանի հեղինակած երգը: Տեսահոլովակը յութուբյան պաշտոնական ալիքում շուրջ 130.000 դիտում ունի: Մրցույթին այս տարի կմասնակցի 17 երկիր: 14-րդ Մանկական եվրատեսիլը կկայանա նոյեմբերի20-ին Մալթայի մայրաքաղաք Վալետայում:

 

 

«Մանկական Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա դուետով: Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը կկատարեն «Տարբեր» երգը: Երգի հիմքում երկու պատանի երգչուհիների ոճային տարբերություններն են ու  նրանց «պայքարը» դրա շուրջ:  Ներկայացնելով աղջիներին՝ հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը հայտնեց, որ Եվրատեսիլյան բեմում սպասվում է պարային կատարում և հեքիաթային շոու:

13 -ամյա Անահիտ Ադամյանը թեև ծնվել է Սոչի քաղաքում, այնուամենայնիվ, հայրենիքի հետ կապը շատ ամուր է: Մանկուց սիրում է երգել, իսկ երաժշտական առաջին պրոֆեսիոնալ քայլերը սկսել է 2013 թ-ից: Մինչ եվրատեսիլը մասնակցել է այլ մրցույթների ևս:

Իսկ ահա 13-ամյա Մերի Վարդանյանը ծնվել է Գեղարքունիքի մարզի  Վարդենիս  քաղաքում: Երաժշտական պրոֆեսիոնալ առաջին քայլերն արել է 2011  թվականից: Մերին եւս մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների: Ինչպես Անահիտի, այնպես էլ Մերիի համար հաղթանակից շատ ավելի կարևոր է իրենց մասնակցությունն ու Հայաստանը ներկայացնելը:

Ի դեպ՝ մրցույթի կանոններում այս տարի մի քանի փոփոխություններ են կատարվել: Մրցույթին  հնարավորություն ունեն մասնակցելու 9-14 տարեկան երեխաները՝ նախկինում 10-15- ի փոխարեն: Այս տարի հանվել է նաև հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը կորոշվի մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիի կողմից, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում կլինեն 3 եվրոպացի հայտնի արվեստագետներ: Վերջնական փոփոխվել են նաև մրցույթի հեռարձակման ժամերը. Եվրատեսիլյան երկրպագուներ հնարավորություն կունենան դիտելու այն ոչ թե գիշերը, այլ երեկոյան:

Մանկական եվրատեսիլն այս տարի կանցկացվի 14-րդ անգամ: Մրցույթին կմասնակցի 17 երկիր:  Հայաստանը «Մանկական եվրատեսիլին» մասնակցում է 2007 թվականից:

Back to top button