ԿարևորՀասարակություն

Գազի նոր սակագինը կգործի հունվարի 1-ից, էլեկտրաէներգիայինը՝ փետրվարի 1-ից

lenabadeyan
Ընթացիկ տարվա նոյեմբերի վերջին Հայաստանում վերջնականապես կսահմանվի գազի նոր սակագինը, որը կգործի 2017 թվականի հունվարի 1-ից: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Նազարյանը: Նրա խոսքով՝ մինչեւ դեկտեմբերի վերջ որոշում կընդունվի նաեւ էլեկտրաէներգիայի սակագնի հարցով, որը կգործի 2017թ. փետրվարի 1-ից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռոբերտ Նազարյանն ասել էր, որ առաջիկա 15 օրվա ընթացքում հայտնի կդառնա, թե որքան է նվազելու գազի սակագինը:

Back to top button