Տնտեսական

2017-ին ավելի վատ ենք ապրելու, քան՝ 2016-ին. տնտեսագետների կանխատեսումները՝ բյուջե 2017-ի վերաբերյալ

hasmikdilanyan

Անցնող օրերին խպորհրդարանի հանձնաժողովներում քննարկվում էր 2017 թ պետական բյուջեի մասին նախագիծը: Կառավարության անդամները ոլորտ առ ոլորտ օրենսդիրներին էին ներկայացնում և դեռ ներկայացնելու են հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը: Տնտեսագետները նույնպես ներկայացնում են իրենց վերլուծությունները 2017թ «Պետական բոյւջեի մասին օրենքի» նախագծի շուրջ: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը կարծում է, որ այս պահին դեֆոլտի՝  վտանգ չկա, սակայն,  պարտքի մասով, տեխնիկական դեֆոլտի վտանգ այդուհանդերձ տեսնում է, չի բացառում ՝ 2018-ի սկզբին   ԱԺ-ը գուցե պարտքի թույլատրելի շեմը հասցնի  70 տոկոսի: Այս  պատճառով է, որ 2017-ին նախատեսվել է պարտքի աճի նվազ մակարդակ: Աշխատավարձերի կամ սոցվիալական այլ ծախսերի  բարձրացման  մասին խոսք  լինել  չի կարող:  Վիլեն Խաչատրյանը մեջբերել է կառավարության անդամների՝ «եկել է գոտիները ձգելու ժամանակը»  արտահայտությունը: Համադրելով թվային  ցուցանիշերը, Վիլեն Խաչատրյանը կանխատեսել  է՝  «2017-ին ավելի վատ ենք ապրելու, քան՝ 2016-ին»:

«Բյուջեի նախագիծ՝ կանխատեսվող մակրոտնտեսական միջավայրին համահունչ»,- կառավարությունում  այսպես են բնորոշում 2017թ Պետական բյուջեի նախագիծը:  Արդեն մեկ շաբաթ է, ինչ  Աժ-ի հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական  փաստաթղթի  նախագիծը: Այս կառավարությունում   վստահեցնում են՝   լրացուցիչ հարկային բեռ չեն ստեղծի տնտեսվարողների համար: Գիտակցում են՝ եթե տնտեսվարողը դժվարություն ունենա, այն իր անդրադարձը կտգնի նաև տնտեսության վրա:

«Իներցիոն աճ է» . տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը  նախանշված՝ 3,2 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն այսպես է բնութագրում: Պարզաբանում է՝  շուրջ 10,5 մլրդ  դոլար ՀՆԱ-ի համար  3,2 տոկոսը  350 մլն դոլարին հավասար գումար է կազմելու:

Տնտեսագետն ընդգծում է՝ ներդրումների  տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ  նվազելու է,  1,1 տոկոսով ավելի քիչ գումար է նախանշված : Բյուջեի ծախսային հոդվածներում կրճատվել են նաև  շինարարության համար նախանշված ծախսերը:  2017-ին 2013-ի համեմատ շուրջ  10 տոկոսով   ավելի քիչ ենք սպառելու: Սա  Վիլեն Խաչատրյանը  բացասական  է համարում:

2017 թ Հայաստանի պարտքը կգերազանցի վեց միլիարդ դոլարը՝  կազմելով 6 մլրդ  277 մլն դոլար: Սա ըստ տնտեսագետի գերազանցելու է Հայաստանի համախառն ներքին արդյունքի  60 տոկոսը, ուստի և փորձագետի կանխատեսմամբ,  կառավարությունը ստիպված  է  լինելու բարձրացնել պարտքի շեմը:

Տնտեսության վրա իր բացասական ազդեցությունը կունենա նաև այն, որ  պետական  պարտքի սպասարկմանն ուղղվելու  է պետական բյուջեի 8,8 տոկոսը:  Պատկերն առավել մտահոգիչ է լինելու 2019թին:

Վիլեն Խաչատրյանն ընդգծում է՝ պաշտպանության ծախսերը հաջորդ տարի ավելացված չեն, սակայն, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ  դրա անհրաժեշտությունն այդուհանդերձ կա:

Գործատուների հանրապետական միության նախագահ  Գագիկ Մակարյանը ցանկություն ունի բյուջեում ավելի մեծ թվեր տեսնել, այն կրկին սահմանափակ մակարդակի վրա է,-ասում է Գագիկ Մակարյանը, մտահոգվում՝ արդյո՞ ք, կառավարությունը կարողանալու է պայքարել ստվերի դեմ:

Գործատուների հանրապետական միության նախագահն իր հայտարարության հիմքում կառավարության գործունեության ծրագրում  նախանշված դրույթներն է դնում:

Back to top button