Միջազգային

Կարասին. Վրաստանը պատրաստ չէ վերականգնել ՌԴ հետ հարաբերությունները

Վրաստանը ինչպես նախկինում, այսօր էլ պատրաստ չէ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը` հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Մի կողմից, վերջին չորս տարիների ընթացքում հաջողվել է շոշափելիորեն առողջացնել երկկողմ հարաբերությունները, դուրս բերել փակուղուց, որում այդ հարաբերությունները հայտնվել էին Միխայիլ Սահակաշվիլիի վարած քաղաքականության պատճառով, սակայն դիվանագիտական հարաբերությունների մասին խոսելը դեռ վաղ է»,- ասել է Կարասինը՝ ընդգծելով, Գեորգի Մարգվելաշվիլի – Վլադիմիր Պուտին հանդիպում չի ծրագրվում:

Back to top button