Միջազգային

Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել Սթիվեն Սիգալին

Հոլիվուդյան հայտնի դերասան Սթիվեն Սիգալը դարձել է Ռուսաստանի քաղաքացի։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 89 հոդվածի «ա» կետի համաձայն կարգադրում եմ ՌԴ քաղաքացիություն շնորհել 1952թ․ ապրիլի 10-ին ԱՄՆ-ում ծնված Սիգալ Սթիվեն Ֆրեդերիկին»,-ասվում է հրամանի մեջ, որը ստորագրել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ 2013թ․ ՌԴ նախագահը քաղաքացիություն էր շնորհել նաև ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն։
Back to top button