Քաղաքական

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր

Հայաստանի և Գերմանիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն այսօր քննարկելու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, դրա մասին հաղորդում է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Բանակցությունների հիմնական թեմաներն են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը և Հայաստանի ու Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունները»,- նշված է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Back to top button