Հասարակություն

Հայաստանը ջավախքահայության աջակցության ծրագրեր է իրականացնում

annanazaryan

 

Վրաստանում բնակվող հայերը երկլեզու դասավանդման համակարգի ներդրումից հետո շատ հաճախ բախվում էին  աշխատանք գտնելու խնդրին, հարցն այսօր էլ հրատապ է, սակայն այդ համակարգը բացի խոչընդոտներ հարուցելուց նաև հնարավորություն էր հայերի համար յուրացնելու վրացերենն ու ընդգրկվել երկրի կառավարման համակարգում:

Այսօր սակայն, ի տարբերություն Սահակաշվիլիի ղեկավարման տարիների, երբ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խիստ քաղաքականություն էր վարվում, ավելի շատ հնարավորություններ կան։ Վրացագետ Ալիկ Էրոյանցի խոսքով՝ այսօրվա պայմաններից պետք է օգտվել:

Մինչ ՀՀ-ը տարբեր  խողովակներով կփորձի վիրահայերի խնդիրներին լուծում տալ  «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը «Աջակցություն բազմազավակ ընտանիքներին» ծրագրով դրամական օգնություն է հատկացնում Ջավախքի  բազմազավակ ընտանիքներին, 3-րդ 4-րդ երեխայի ծնվելու դեպքում 500 դոլար, ավելի շատի դեպքում 1000 լարի:   Հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի խոսքով՝ աջակցությունը դրական արդյունք է տվել, ծնելիությունն էլ ավելացել՝ ասաց։ Ծնելիությունն իհարկե ավելացել է,  բայց բարձր է արտագաղթի տոկոսը, քանի որ աշխատանք չկա՝ փաստեց Ալիկ Էրոյանցը։

Խնդիրները Ջավախքում շատ են, սակայն հիմնադրամը կարևորություն է տալիս Թուրքիայի ու Վրաստանի սահմանին մոտ գտնվող Կարծախ գյուղում Ջիվանի տուն-թանգարանի բացմանը, այն կնպաստի տուրիզմի զարգացմանը, ինչը հիմք կհանդիսանա թեթևացնելու ջավախքահայերի սոցիալական ծանր պայմանները։

Առաջիկայում մտադրություն կա Թումո կենտրոն բացել նաև Ջավախքում, քանի որ, ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի,  ջավախքահայերի մոտ մաթեմատիկական ընդունակությունները լավ են ու ՏՏ ոլորտի զարգացումը կարող է լայն հեռանկարներ բացել վիրահայերի առջև:

Back to top button