Հասարակություն

Քարաթափման հետևանքով Գնդևազ — Ջերմուկ ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի

qaratapumՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ նոյեմբերի 1-ին` ժամը 09:00-ի սահմաններում, Երևան —
Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհի Գնդևազ — Ջերմուկ
ճանապարհահատվածի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում՝ 10 խմ ծավալով:
Ժայռաբեկորները ճանապարհի երթևեկությունը դարձրել են միակողմանի:

Այս պահին նշված ճանապարհահատվածը սպասարկող «Վայքի ՃՇՇ»-ի աշխատակիցները
քարաբեկորները հեռացնում են ճանապարհի երթևեկելի մասից:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Back to top button