Հասարակություն

Ճարտարապետ. Խորհրդային կառույցների նկատմամբ բարբարոսական վերաբերմունք է ցուցաբերվում

arminegevorgyan

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը պարզաբանում է, որ միությունում «առաջին տպարանի» շենքի պայթեցման վերաբերյալ քննարկում չի եղել, ինչպես պնդում է շենքի սեփականատերը: Վերջինս  այլ միտում էլ է տեսնում.  յուրաքանչյուր խորհրդային կառույցի նկատմամբ ցուցաբերվում է  բարբարոսական վերաբերմունք։ 

 

Հայաստանում  թողնում են շենքերն այն վիճակին հասնեն, որ այլևս հնարավոր չլինի վերականգնել, հետո արդեն քանդում են` պատճառաբանելով, թե շենքը վթարային էր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն` անդրադառնալով օրերս պայթեցված առաջին տպարանի շենքին:

Հիշեցենք, որ Երևանի կենտրոնում ապրող բնակիչները  օրերս  անակնկալի  էին եկել պայթյունի ձայնից։ Մի քանի րոպե անց պարզ էր դարձել, որ պայթեցվել է  Հանրապետության փողոցում գտնվող նախկին առաջին տպարանի շենքը։ Նշենք, որ  տպարանի շենքը Թամանյանի արվեստանոցում էր նախագծվել։ Թեև այն պահպանվող հուշարձանների ցանկում չկար, սակայն յուրաքանչյուր շենքի մեջ պատմություն կա:

Մկրտիչ Մինասյանը ասում է, որ շենքի սեփականատերը հայտնել էր, թե իբր Ճարտարապետների միությունում հոկտեմբերի 1-ին  քննարկում  է  տեղի չի ունեցել. Սակայն  քննարկման վերաբերյալ  հայտարություն տարածվել է հոկտեմբերի 22-ին՝ նոյեմբերի 1-ին  քննարկում կազմակերպելու համար. Հիշեցնենք, որ շենքի սեփականատերը՝ «Մաքուր երկաթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը, «Ռադիոլուրի» հետ զրույցում  նշել էր, որ նման քննարկում եղել է։

Այդ շինության տեղը սեփականատերը կառուցելու է բազմաֆունկցիոնալ շենք: Երևանը կամաց-կամաց քանդում են եւ դա գաղտնիք չէ՝ ասում է քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ու թվարկում՝ ժամանակին քանդել են  գործարանները, հիմա հերթը  հասել է շենքերին. Պարզապես սարսափելին այլ բան է.  արհամարհանք կա ժողովրդի, պետական մտածողության նկատմամբ՝ ասում է։ Քանդակագործը վստահ է՝ եթե շենքը մեկդարյա պատմություն ունի, ապա դրա ճակատագիրը շենքի սեփականատերը չպետք է որոշի։

Հիշեցնենք, որ նախկին առաջին տպարանի շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին եւ ներառված չէր  ՀՀ պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Back to top button