Հասարակություն

Բակո Սահակյանը պետական պարգևներ է հանձնել արտակարգ իրավիճակների ծառայության մի խումբ աշխատակիցների

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 31-ին մասնակցել է ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակցի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, որ նախագահը պետական պարգ ևներ է հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցների` ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու, ծառայողական պարտականություններն իրականացնելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար  և մասնագիտական տոնի կապակցությամբ:

Իր խոսքում Բակո Սահակյանը շնորհավորել է գերատեսչության աշխատակիցներին  և նշել, որ այսօր մենք ունենք պատրաստված, արհեստավարժ, անձնվիրաբար իրենց պարտականությունները կատարող փրկարարներ ու հրշեջներ, իրենց գործին գիտակ մասնագետներ, ովքեր մյուս շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների հետ միասին գործուն մասնակցություն են ունենում հանրապետական նշանակության միջոցառումների հաջող ու արդյունավետ անցկացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ պետությունն այսուհետ  ևս կանի հնարավորը արտակարգ իրավիճակների պետական ծառայության առջ և ծառացած խնդիրների լուծմանը, ծառայողների աշխատանքային  և սոցիալական պայմանների բարելավմանն ըստ ամենայնի աջակցելու ուղղությամբ:

Back to top button