Միջազգային

Հալեպում վերսկսվել են դաժան մարտերը

Լրատվամիջոցները հաղորդում են Հալեպի վրա լայնամասշտաբ գրոհի մասին: Associated Press գործակալությունը հայտնում է, որ սիրիացի ապստամբները արևելյան Հալեպում փորձել են ճեղքել կառավարական զինուժի շրջափակումը՝ հրթիռային հարվածներ հասցնելով Բաշար Ասադի զինուժի դիրքերին:

Հաղորդվում է քաղաքացիական անձանց շրջանում 15 զոհի, ավելի քան 100 վիրավորի մասին: Քաղաքում կրկին սկսվել են կատաղի մարտեր:  Mayadeen TV պետական հեռուստաալիքը հաղորդել է, որ բոլոր ճակատներով՝ հյուսիսի հեռավոր կետերից մինչև հարավ, ռազմական գործողություններ են: Օդում թռիչք են իրականացնում ինքնաթիռներ, ենթադրաբար ռուսական և սիրիական: Հաղորդվում է, որ «Գրադ» կայանքից հարվածներ են հասցվել Հալեպի արևելքում գտնվող ռազմական օդանավականը:

Իր հերթին Ֆասթաքիմ խմբավորման ներկայացուցիչ Ամմար Սաքքարը հայտնել է, որ առանց բացառության բոլոր ուժերը մասնակցում են մարտերին: Թուրքիայի ռազմաօդային ուժերը փորձել են խախտել Սիրիայի օդային տարածքը: «ՌԻԱ Նովոստի»  գործակալությանը անվտանգության ուժերի աղբյուրը հայտնել է, որ թուրքական ինքնաթիռները փորձել են Սիրիայի օդային տարածք մտնել Հալեպ գավառի հյուսիսային հատվածից, սակայն սիրիացի և ռուս զինվորականների նախազգուշացումից հետո վերադարձել են: Թուրքիա

Հիշեցնենք, որ Հալեպն այժմ բաժանված է գրոհայինների և կառավարական ուժեր միջև: Բաշար Ասադի զինուժը ռուսական ավիացիայի աջակցությամբ հարվածներ է հասցնում Հալեպին՝ պնդելով, որ ընդդիմադիր ուժերի մեջ կան բազմաթիվ ահաբեկիչներ: Նրանց տարանջատումը ապստամբներից ռուսական դիվանագիտության գլխավոր պահանջն է: Դե իսկ արևմտյան երկրները Հալեպին հասցվող ավիահարվածները համեմատում են ռազմական հանցագործության հետ՝ պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի ուսերին: Անցյալ շաբաթ՝ հոկտեմբերի18-ից ռուս զինվորականները հայտարարել էին կրակի դադարեցման մասին՝ այսպես ասած հումանիտար դադար վերցնելով, սակայն հոկտեմբերի 22-ից Հալեպում թեժ մարտերը ավիահարվածները վերսկսվեցին:

Back to top button