Մշակույթ

Երեւանում եւ Ստեփանակերտում կնշվի Թարիվերդիեւի 85- ամյակը

alisagevorgyan

ՌԴ և ՀՀ մշակույթի նախարարությունները Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ  <<Հիշիր այս պահը>> միջազգային փառատոնի շրջանակներում ներկայացնում են հայազգի հանրաճանաչ երգահան Միքայել Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկու համերգ: Նախագծի իրականացմանն աջակցում են  <<Ռոսկոնցերտ>> համերգա-հյուրախաղային միությունը և  Միքայել Թարիվերդիևի բարեգործական ֆոնդը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կկայանա   <<Յո երթաս>> խորագրով երգեհոնային երաժշտության համերգը, իսկ վաղը՝ հոկտեմբերի 28-ին,  Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը  կներկայացնի Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկրորդ  հոբելյանական համերգը:

Կինոյում նա ստեղծագործել սկսեց 1958 թվականից, իսկ այսօր Միքայել Թարվերդիևը հայտնի է շուրջ 130 ֆիլմերի համար գրված ստեղծագործություններով: <<Եղջերու արքան>> ,  <<Գարնան տասնյոթ ակնթարթը>>, <<Տասնհինգերորդ գարունը>>, <<Բաղնիքդ անուշ կամ ճակատագրի հեգնանք>>. բազմաթիվ այլ ֆիլմեր, որոնց հաջողությունը դժվար է պատկերացնել առանց հայազգի երգահանի ստեղծագործությունների:

Հռչակավոր կոմպոզիտորը կինոերաժշտությամբ չի սահմանափակվել, ստեղծագործել է ամենատարբեր ժանրերում՝ բալետ, օպերա, սիմֆոնիա, դաշնամուրային պիեսներ, ռոմանսներ: <<Որքան էլ տարբեր, միևնույնն է, բոլոր ստեղծագործություններում էլ կարելի է ճանաչել հեղինակին, որովհետև նա ազնիվ էր ու երբեք չէր կեղծում>>,-ասում է կոմպոզիտորի կինը՝ <<Միքայել Թարիվերդիև>> բարեգործական հիմնադրամի նախագահ Վերա Թարիվերդիևան, ով  Երևանում է արվեստագետի 85-ամյակին նվիրված երկու համերգների առիթով

<<Մենք շատ ուրախ ենք, որ հանդիպում ենք մի համերգասրահում, որը կրում է Արամ Խաչատրյանի անունը: Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտի ստեղծագործական բաժնում Միքայելը սովորել է հենց նրա ղեկավարությամբ: Թարվերդիևի հոբելյանն այս տարի  նշվում է տարբեր երկրներում և չէինք կարող այն չնշել ձեզ հետ միասին: Երջանիկ եմ, որ աշխատում ենք Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Սա առաջին համագործակցությունը չէ: Երկու տարի առաջ նվագախմբի առաջին իսկ հնչյուններից հասկացա, որ տեսակի հետ գործ ունենք>>,- ասում է Թարիվերիեւան։

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այսօր կկայանա  <<Յո երթաս>> խորագրով երգեհոնային երաժշտության համերգը, իսկ վաղը՝ հոկտեմբերի 28-ին,  Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը  կներկայացնի Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված երկրորդ  հոբելյանական համերգը: Համերգներն իրականացվում են Հայաստանի ու Ռուսաստանի մշակութային գերատեսչությունների աջակցությամբ:

Ըստ Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Սվետլանա Սահակյանի՝ համերգային ծրագիրը կազմելիս հաշվի է առնվել հետևյալ սկզբունքը՝ Թարիվերդիևի հայտնի կինոերաժշտության կողքին ներկայացնել նրա առավել անծանոթ, մասնավորապես, դասական ստեղծագործությունները:

Վերա Թարիվերդիևան ասաց, որ հոկտեմբերի 29-ին Թարիվերդիևին նվիրված հոբելյանական համերգը տեղի կունենա նաև Ստեփանակերտում: Արցախ այցելելու առիթով Ադրբեջանի <<սև ցուցակում>> հայտնվելու վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան նշեց, որ այդ վտանգն իրեն չի սպառնում , քանի որ ադրբեջանական <<սև  ցուցակում>> իր տեղն ամրագրել է դեռ երկու տարի առաջ: Հենց  այդ ժամանակ էլ նույն հարցին ի պատասխան նշել էր.<<Շատ կվիրավորվեի, եթե այդ ցուցակում չհայտնվեի>>:

<<Դուք եղել եք կինը ոչ միայն հանճարեղ կոմպոզիտորի , այլև հայ տղամարդու: Ընտանիքում որևէ կերպ  արտահայտվե՞լ են Միքայել Թարիվերդիևի հայկական  արմատները>>.  <<Ռադիոլուրի>> հարցին ի պատասխան՝ Վերա Թարեվերդիևան նշեց. <<Դրանք արտահայտվել են նրանով, որ Մոսկվայում անենահամեղ խաշն այսօր ես եմ պատրաստում>>:

Կարդացեք նաև
Close
Back to top button