Տնտեսական

Ռուս- հայկական ապրանքների ավանդական ցուցահանդեսին այս անգամ մասնակցում է Իրանը (լրացված)

տեղադրվել է ժամը 14։50- ին
լրացվել է ժամը 18։35- ին

arminegevorgyan

 

<<Մեզ մոտ ամեն ինչ բնական եղանակով է կատարվում, չենք չորացնում ջերմոցային կամ էլեկտրական սարքերի միջոցով, այլ արևով ու քամով: Այսպես և´ էկոլոգիապես մաքուր է, և´ համն ու հոտն է պահպանվում, ու, ամենակարևորը, առողջարար է»,–  <<Ռադիոլուրին>>  համով  չիր պատրաստելու գաղտնիքներն է  ներկայացնում  Գայանե Ղազարյանը։ Նա բնակվում է Արագածոտնի Աղձք համայնքում: Նրան ասում են Սուխավիկ Ալլա: Տիկին Ալլան ասում է, որ իր պատրաստած չիրը համտեսել են անգամ օվկիանոսից այն կողմ, սակայն նման ցուցահանդեսները  նոր հեռանկար են բացում արտահանման համար: <<Սուխավիկ Ալլա>> ՍՊԸ- ն մեկն է այն ընկերություններից, որոնք այսօր ներկայացել էին <<Հայ- ռուսական ու իրանական>> էքսպո ցուցահանդեսին:

Ցուցահանդեսին իրենց ուրույն մասնակցությունն էին  նաև բերել  սիրիահայերը:  Սիրիահայ Շանթ Խայալյանը 2013-ին տեղափոխվել է Հայաստան, 2014-ից սկսել է արտադրել օճառներ, շամպուններ, յուղեր՝ առանց հավելյալ քիմիական նյութերի:  Անհրաժեշտ հումքը ձեռք է բերում Հայաստանում՝ բացի կոկոսի յուղից: Վաճառում է առ-ցանց, նաև դեղատներում կարելի է գտնել:

Նշենք, որ «Էքսպո Ռուսաստան- Հայաստան» ցուցահանդեսը  անցկացվում է արդեն   7-րդ անգամ, իսկ այս տարի  էլ  այդ ցուցահանդեսին միացել է նաև  Իրանը:  Իրանական <<Ագզար Ազմա>>  ընկերություն տնօրենը  <<Ռադիլուրի>> հետ զրույցում նշում է, որ  այս ցուցահանդեսն իրենց համար նոր հեռանկարներ է բացում: Վերջինս իրանական շուկայում գործող ընկերություն է, որը ցանկանում է իրենց  արտադրանքի մասին տեղեկանան նաև Հայաստանում ու Ռուսաստանում:  Նրանք արտադրում են էլեկտրական սարքեր՝ մասնավորապես հաշվիչներ:  Ռամին Ռասուլի Նեժադին նշում է, որ էլեկտրական հաշվիչներն աշխատում են խնայողությամբ և  կրկնակի քիչ ծախս են կատարում:

Նշենք, որ <<Էքսպո-Ռուսաստան Հայաստան եւ Իրան>>  ﬕջազգային ցուցահանդեսը   կազմակերպվում է  <<Մուլտի գրուպ>> ընկերության հետ համատեղ:  Ցուցահանդեսի բացմանը  այսօր ներկա էին նաև <<Մուլտի գրուպի>> նախագահ  Գագիկ Ծառուկյանը և Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նրանք միասին շրջեցին տաղավարներով: Ծառուկյանը  գրեթե բոլոր տաղավարներում  իր դիտարկումներ են ներկայացնում: Նրան աղ ու հացով դիմավորեցին Արագածոտնի մարզի  տաղավարում և Գագիկ Ծառուկյանը  այնքան  էր  հավանել նրանց  տաղավարը, որ անբավարար գնահատեց <<Մուլտի գրուպ>> ընկերության տաղավարը՝ մասնավորապես այն ներկայացնող  Ռոզա Ծառուկյանին:

Back to top button