Միջազգային

ՆԱՏՕ- ի ղեկավարը Մոսկվային հորդորում է դադարեցնել Հալեպի ռմբակոծումը

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին հորդորել է դադարեցնել Հալեպին հասցվող հարվածները: Պաշտոնյան այսօր ժամանել է Բրյուսել՝  մասնակցելու ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Ստոլտենբերգը նշել է, որ «Ծովակալ Կուզնեցով» ռուսական ավիակիրը կարող Է օգտագործվել Սիրիայի տարածքում հարվածներ հասցնելու համար:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հյուսիսային նավատորմի միակ ավիակիրը՝ «Ծովակալ Կուզնեցովը», օրերս ռազմանավերի ուղեկցությամբ մտել է Միջերկրական ծով: Ըստ ռուսական կողմի տեղեկատվության նավարկությունը կշարունակվի 4-5 ամիս:

Back to top button