Հասարակություն

Մեկնարկել են ԱՊՀ ՀՕՊ համատեղ զորավարժությունները

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի օդային տարածքներում մեկնարկել են ԱՊՀ ՀՕՊ միավորված համակարգի զորավարժությունները, որոնց մասնակցում է մոտ 100 ինքնաթիռ, ԱՊՀ 7 երկրների ռադիոտեխնիկական զորքերի և հակաօդային պաշտպանության  ուժերի ստորաբաժանումներ: Վարժանքներին ներգրավված են 130-ից ավելի հրամանատարական և տարբեր մակարդակների կառավարման կետեր: Զորավարժություններում ընդգրկված են Су-27, МиГ-29, МиГ-31, Су-24 и Су-34, Су-25 ռմբակոծիչներ և կործանիչներ, Ми-8 и Ка-27 ուղղաթիռներ:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ զորավարժությունների շրջանակներում նախատեսվում է մշակել ՀՕՊ հերթապահ ուժերի գործողությունները ԱՊՀ երկրների սահմանները խախտող օդանավերի դեմ, օդանավերի առևանգման դեպքում, աղետի ենթարկված օդանավերի և ուղղաթիռների անձնակազմերին օգնություն ցուցաբերելիս:

Back to top button