Հասարակություն

«Պոբեդա» ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ թռիչքներ կիրականացնի Գյումրու «Շիրակ» օդանավակայանից

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

Ինչպես տեղեկացնում են Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին:

Հոկտեմբերի 21-ին հայտնի է դարձել, որ «Պոբեդա» ավիաընկերությունը Մոսկվայից Գյումրի չվերթներ իրականացնելու թույլտվություն է ստացել:Ավելի վաղ «Պոբեդան» թույլտվություն էր ստացել Դոնի Ռոստով-Երևան չվերթի իրականացման համար: Դեպի Երևան կկատարվի շաբաթական 4 թռիչք:

Ըստ ՌԴ վիճակագրական ծառայության, 2016-ի առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է մեկնել 54.000 մարդ:

«Պոբեդա» ավիաընկերությունն «Աերոֆլոտ» խմբի ցածրաբյուջետային փոխադրող է: Ընկերության չվերթներն իրականացվում են Boeing-737-800 12 ինքնաթիռով 58 ուղղությամբ: Իրականացվում է 8 միջազգային չվերթ, այդ թվում Fly & Bus ծառայության միջոցով:

Back to top button