Մշակույթ

Կանադայում ՀՀ դեսպանը Մոնրեալում ներկա է գտնվել Շառլ Ազնավուրի համերգին

Մոնրեալ (Նորանոր) — Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանը ներկա է գտնվել ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի համերգին: Այս մասին տեղեկանում ենք դեսպան Եգանյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Լուսանկարում դեսպանն է՝ Ազնավուրի, տիկնոջ, Կանադայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մարի Անն Կոնինքսի և գերմանացի քաղաքական գործիչ Կուրտ Շելթերի հետ: Ինչպես դեսպանն է նշել, Լեգենդի համերգին:

Նշենք, որ ֆրանսահայ երաժիշտի համերգը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին Մոնրեալի Bell Centre մարզահամերգային համալիրում:

Աշխարհահռչակ շանսոնյեի մենահամերգը կայացել է հյուսիսամերիկյան 5 քաղաքներում նախատեսված շրջագայության շրջանակներում:

Back to top button