Մշակույթ

Եվրատեսիլ 2017-ին Կիպրոսը կներկայացնի Հովիկ Դեմիրճյանը

Հաջորդ տարի Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթում Կիպրոսը կներկայացնի հայազգի Հովիկ Դեմիրճյանը՝ հայտնում է է Cyprus Mail –ը: Մրցույթը տեղի կունեն Կիեւում մայիսի 9- 13- ը։

Կիպրոսի հանրային հեռարձակող CyBC հեռուստաընկերությունից հայտնել են, որ երիտասարդ երգիչն ընտրվել է իր յուրահատուկ տաղանդի և հասարակության կողմից սիրված լինելու համար:

Նշենք, որ հայազգի երիտասարդ երգիչն  ունի բազմաթիվ մրցանակներ երգի տարբեր մրցույթներին մասնակցելու համար։ Նա Հունաստանի X ֆակտոր շոուում հասել է եզրափակիչ։ Երգիչ, երգահան  Հովիկ Դեմիրճյանը ելույթներով  հանդես է եկել Հունաստանում, Միջին Արևելքում, իսկ վերջերս նաև Ռուսաստանում:

Back to top button