Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ջոն Մալկովիչի մասնակցությամբ համերգային երեկոները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը հոկտեմբերի 21-ին, 22-ին, 23-ին Բուենոս Այրեսի Coliseo թատրոնում ղեկավարել է, իսկ հոկտեմբերի 26-ին Արգենտինայի Մենդոզա քաղաքի Անկախության թատրոնում կղեկավարի «Երեկո՝ Ջոն Մալկովիչի հետ» համերգային ծրագրերը։

Աշխարհահռչակ դերասան Ջոն Մալկովիչը ներկայացրել է Էրնեստո Սաբատոյի և Պաբլո Ներուդայի ստեղծագործությունները՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի և Ջոն Թավեների ստեղծագործության ուղեկցությամբ։

Որպես մենակատարներ հանդես են եկել ճանաչված երաժիշտներ՝ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան և թավջութակահարուհի Նինա Կոտովան։ Համերգային ծրագիրն անցկացվել է հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։ Նշենք, որ սա մաեստրո Սմբատյանի առաջին համագործակցությունը չէ Ջոն Մալկովիչի հետ։ Նրանք միասին հանդես են եկել նաև 2015թ. Սեուլում։
smbatyan smbatyan1 smbatyan2

Back to top button