Մշակույթ

Լավ երաժշտությունը թռչունների երգի պես պակասել է.Անդրե Սիմոնյան

sonahakobyan
Հոկտեմբերի 24-ին Տիկնիկային թատրոնում տեղի կունենա The Beautified Project ռոք խմբի համերգն ու 4-րդ ձայնասկավառակի շնորհանդեսը՝ Pale Nightingale («Գունատ սոխակ») անվանումով: Խոսելով ձայնասկավառակի անվանման մասին՝ խմբի հիմնադիր, կիթառահար Անդրե Սիմոնյանը նշել է, որ թռչունների երգը  համեմատել են լավ երաժշտության հետ, որը եւս պակասել է վերջին տարիներին: Համերգը կմեկնարկի 19.30-ին: Տոմսերի արժեքն անփոփոխ է՝ 3500 դրամ:

 

 

The Beautified Project ռոք խումբն արդեն 11 տարեկան է: Անցած տարիների ընթացքում խումբը թողարկել է 3 ձայնասկավառակ: 4-րդի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին՝ Տիկնիկային թատրոնում կայանալիք մենահամերգի ժամանակ: Նոր ձայնասկավառակը կոչվում է  Pale Nightingale, թարգմանաբար՝ «Գունատ սոխակ», ձայնասկավառակի շնորհանդեսին ընդառաջ նշեց ռոք խմբի հիմնադիր, կիթառահար Անդրե Սիմոնյանը:
andre-simonyanԽմբի անդամ  Արմեն Շավերդյանը հայտնեց, որ նախորդ ձայնասկավառակի թողարկումից հետո անցել է 3 տարի: Այդ ժամանակահատվածում խումբը շրջագայել և մենահամերգներով է հանդես եկել Եվրոպայում: Նոր ձայնասկավառակում տեղ գտած երգերը ստեղծվել են նաև այդ շրջագայության ընթացքում: Նոր ալբոմը 3-րդից տարբերվում է իր ոճով: 4-րդ ձայնասկավառակն առանձնանում է առավել ակուստիկ-ռիթմիկ ու բալլադային ստեղծագործություններով:

the-beautified-projectՁայնասկավառակը ներառում է 8 գործ, որից 7-ը հեղինակային, այդ թվում՝ հայտնի «Արագիլ» երգը: Առաջիկայում կայանալիք մենահամերգի ընթացքում կհնչեն ինչպես արդեն հայտնի և սիրված, այնպես էլ նոր ձայնասկավառակի երգերը:

Back to top button