Հասարակություն

Տեղի է ունեցել առաջին հերթին հայերի համակարգված բնաջնջում՝ ցույց են տալիս Վատիկանի արխիվները

annanazaryan

Գերմանացի պատմաբան Մայքլ Հեսեմանը պատրաստվում է Հայոց ցեղասպանության մասին հերթական հրապարակմամբ հանդես գալ։ Նրա նոր գրքի հիմքում Վատիկանի պահոցներում իրականացված աշխատանքներն են։ Կաթոլիկ եկեղեցու պահոցներում նա հայտնաբերել է 1100 էջ փաստաթղթեր, որոնք վերաբերում ենք 20- րդ դարասկզբում մեր ժողովրդի ողբերգական էջերին։

Հասսեմանն իր հայտնաբերած փաստաթղթերի պատճենները հանձնել է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային։

Պատմաբանը նշեց, որ փաստաթղթերը ցույց են տալիս, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է քրիստոնյաների՝ առաջին հերթին հայերի ծրագրված զանգվածային համակարգված բնաջնջում։ Մայքլ Հեսեմանը շեշտեց, որ Վատիկանը Ավստրո- հունգարական կայսրության միջոցով փորձում էր ազդել կայզերական Գերմանիայի վրա՝ դադարեցնելու համար հայկական կոտորածները։

Հատված «Ռադիոլուրի» ժամը 18։00- ի հիմնական թողարկումից

 

Back to top button