Միջազգային

ԻՊ գրոհայինները Իրաքի հյուսիսում 20 մարդ են սպանել

«Իսլամական պետության»  գրոհայինները իրաքյան Քիրքուկ քաղաքում սպանել են ավելի քան 20 մարդու: Ահաբեկիչները գրոհել են կառավարական հաստատությունները՝ սպանելով 6 ոստիկանի և 16 խաղաղ բնակչի։

Հարձակումն իրականացվել է այսօր լուսադեմին։ «Իսլամական պետությունը» պնդում է, որ գրավել  է քաղաքապետարանի շենքն ու հյուրանոց, սակայն քաղաքի իշխանությունները լուրը հերքում են։ Քիրքուկում հայտարարվել է արտակարգ դրություն:

Back to top button