Հասարակություն

Բենզինի մանրածախ արժեքը 20 դրամով նվազել է.ՏՄՊՊՀ

hasmikdilanyan
Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր հայտարարել է, որ  վերջին մեկ շաբաթվա ընթացքում  դիտանցումները   հանրապետությունում բենզինի վաճառքի մանրածախ գների 20 դրամի  նվազում են  արձանագրել:

Հանձնաժողովը  ուսումնասիրել ու պարզել է, որ բենզինի շուկայում ավելացել է ներկրող ընկերությունների թիվը: Այդ շուկայում հայտնվել է նոր ընկերություն՝ ՄԱՔՍ ԳՐՈՒՊ-ը, որը սկսել է բենզինի  ներկումներ իրականցնել:

Շաբոյանի խոսքով, պարզել են,  նոր ընկերությունն  ավելի ցածր գներով է ձեռքբերում իրականացրել, արդյունքում՝ Հայաստանի տարածքում ավելի էժան գնով է իրականցնում   բենզինի վաճառքը: «Նախկինում էլ մշտապես ասել ենք, որ բենզինի շուկայում մուտքի խոչընդոտներ չկան, եթե կլինեն տնտեսվարող սուբյեկտներ, որ կցանկանան զբաղվել տվյալ բիզնես գործունեությամբ զբաղվել, ապա շուկան  ամբողջությամբ  բաց է, ադմինիստրատիվ բարիերներ չկան»,- հայտարարել է հակամենաշնորհային հանձնաժողովի նախագահը:

Արտակ Շաբոյանը դժվարացել է, սակայն, ասել, թե որքան կշարունակեն  նվազել բենզինի գները: Նշենք նաև, որ ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրել է, որ բենզինի շուկայում հայտնված երրորդ ընկերությունը նախորրդ երկուսի հետ փոխկապակցվածություն  չունի:

Back to top button