ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ Մինսկի խումբը նոր ֆրանսիացի համանախագահ ունի

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 20-ին ստորագրել է հրամանագիր ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայի կառավարության կայքը։ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ է նշանակվել Ստեֆան Վիսկոնտին: Ներկայիս ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն այս պաշտոնում նշանակվել էր 2014 թվականին:

Back to top button