ՀասարակությունՄիջազգային

Ուկրաինայում կնշեն Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70- րդ տարելիցը

Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել 2016-ի հոկտեմբերի 25-ին նշել Արևմտյան Ուկրաինայում Հայ կաթողիկե եկեղեցու լուծարման 70-ամյա տարելիցը: Գերագույն ռադան համապատասխան օրինագծի օգտին քվեարկել է այսօր։ Փաստաթղթում նշվում է, որ 1945-ին Արևմտյան Ուկրաինայում սկսվել է արևելյան կաթոլիկ եկեղեցիների ոչնչացումը: Առաջիններից մեկը Հայ կաթողիկե եկեղեցին է եղել: Ըստ պատմական աղբյուրների, Լվովի Հայ կաթողիկե թեմի լուծարման ճշգրիտ ամսաթիվը համարվում է 1946թ. հոկտեմբերի 25-ը:

Քննարկման ժամանակ Ուկրաինայի արմատական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն կոչ է արել Հայաստանի իշխանություններին դատապարտել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան:

20- րդ դարասկզբին Արեւմտյան Ուկրաինայում բնակվել է 5,5 հազար հայ կաթոլիկ, որոնք ունեցել են 9 թեմական եկեղեցիներ, 16 մատուռ, Լվովում բենետիկտոս քույրերի վանք։ Լվովի հայ կաթողիկե թեմը գտնվել է Վատիկանի անմիջական ենթակայության տակ եւ գոյություն ունեցել մինչեւ Երկրորդ աշխարհամարտի ավարտը, երբ վերացվեց խորհրդային իշխանությունների կողմից։

Back to top button