Հասարակություն

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

chanapar8ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 20-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է  Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց, իսկ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում և Արագած գյուղում՝ մերկասառույց:

Կոտայքի մարզում առկա է մառախուղ, տեսանելիությունը՝ 100 մ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` հոկտեմբերի 19-ի ժամը 16.00-ի դրությամբ Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում :

Back to top button