Միջազգային

Պուտինն ու Ասադը քննարկել են Հալեպի հարցը

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, և քննարկել է Հալեպում տիրող իրավիճակը։

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Զրույցի ժամանակ քննարկվել է Հալեպի շուրջ տիրող իրավիճակը հումանիտար դադարի համատեքստում, ինչպես նաև ընդհանրապես Սիրիայում իրավիճակի զարգացումը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անզեն զինյալներն ու վիրավոր խաղաղ բնակիչները սկսել են լքել Հալեպի արևելյան շրջանները։ Հալեպում խաղաղ բնակիչների դուրս գալու համար հոկտեմբերի 20-ին հայտարարվել է հումանիտար դադար։
Back to top button