Հասարակություն

Ներկայացվել է Կանադայի մարդու իրավունքների թանգարանի ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին

Կանադայի հայ դատի հանձնախումբը կանադական Մարդու իրավունքների թանգարանի հետ համատեղ (CMHR), Տորոնտոյի Հայկական երիտասարդական կենտրոնում կազմակերպել է թանգարանի կողմից ստեղծված Հայոց ցեղասպանության մասին պատմող՝ <<Խղճի գործեր. Արմին Վեգները և Հայոց ցեղասպանությունը>> ֆիլմի ցուցադրությունը,- հայտնում է <<Ասպարեզը>>:

Վավերագրական ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել կինոնկարի  քննարկումը  ճանաչված կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի հետ:

Հիշեցնենք, որ  <<Խղճի գործեր>>  ֆիլմը ցեղասպանությունը դիտարկում է գերմանացի բժիշկ Արմին Վեգների  լուսանկարչական ապարատի միջոցով, ով լուսանկարել և փաստաթղթերով հաստատել է այն վայրագությունները, որոնք տեղի են ունեցել առաջին աշխարհամարտի ժամանակ։

Վագները հարկադրված էր  մեծ ռիսկի գնալու միջոցով իրականացնել իր խղճի <<պարտքը>>:

Back to top button