Հասարակություն

46 համարի ավտոբուս է շրջվել. կան վիրավորներ

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը՝ Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ կայքի՝ նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։

Back to top button