Քաղաքական

Տիգրան Ուրիխանյանը հետ է վերցրել մանդատից հրաժարվելու դիմումը

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի սկզբին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը գրավոր ընթացակարգով հետ է վերցրել ԱԺ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը:

Նշենք, որ հոկտեմբերի 4-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հրապարակել է պատգամավորի մանդատից հրաժարվելու մասին Տիգրան Ուրիխանյանի դիմումը:

Ըստ օրենսդրության, պատգամավորը 15 աշխատանքային օրվա ընթացքում կարող է հետ վերցնել հրաժարականի իր դիմումը, իսկ եթե այդ ժամկետում դիմումը հետ չի վերցնում, հրաժարականը համարվում  ընդունված: Ակնկալվում է, որ նշված ժամկետում Ուրիխանյանը հետ կվերցնի իր հրաժարականի դիմումը:

Back to top button