Մշակույթ
Գյումրու Վարդան Աճեմյան թատրոնի տնօրենի մրցույթն անցնելու է թափանցիկ
Օրերս աշխատանքային այցով Շիրակի մարզում էր Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։ Հայաստանի հյուսիսային մայրաքաղաքում տարբեր մշակութային օջախներ շրջայցից հետո Ամիրյանը հանդիպել է նաեւ Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմի հետ։ Նախարարի հետ հանդիպման ժամանակ թատրոնի մշակները ներկայացրել են տնօրենի թափուր տեղի հետ կապված մտահոգությունները եւ թատրոնի շենքի տանիքի վերանորոգման խնդիրը։