Միջազգային

ԱՄՆ-ում վախճանվել է Ռուանդայի վերջին թագավորը

Արևելյան Աֆրիկայում գտնվող Ռուանդա պետության վերջին թագավորը՝ Կիգելի 5-րդը, նախօրեին մահացել է ԱՄՆ-ում: Նա 81 տարեկան էր: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ֆրանսպրեսսին:

Կիգելին  գահ է բարձրացել 1959 թվականին ՝ ավագ եղբոր մահից հետո: 1960 թվականին, բելգիական գաղութատիրական վարչակազմի հետ բախումներից հետո, լքել է երկիրը, իսկ մեկ տարի անց երկրում միապետական կարգերը վերացվել են: Ապրելով մոտ 20 տարի աֆրիկյան մի քանի երկրներում, 1992 թվականին Կիգելի 5-րդը հաստատվել է Վաշինգտոնում: ԱՄՆ-ում նա ստեղծել է բարեգործական հիմնադրամ՝ Ռուանդայի փախստականներին օգնելու համար:

2013-ին հատնի է դարձել, որ Ռուանդայի նախկին թագավորը ապրում է Վիրջինիա նահանգում: Իր կյանքի ընթանքում նա բազմաթիվ անգամ հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ հայրենիք, բայց միայն որպես միապետ:

Back to top button