Միջազգային

Հռոմի պապը սրբեր է հռչակել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոկտեմբերի 16-ին կանոնականացման ծես է կատարել՝ 7 երանելիների՝ 2 նահատակների, վանական շքանշանների 3 հիմնադիրների, 1 հասարակ քահանայի և 1 միանձնուհու հռչակել է կաթոլիկ եկեղեցու սրբեր: Արարողությունը տեղի է ունեցել Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի առջևի հրապարակում, հայտնում է korrespondent.net-ը:

Սուրբ են հռչակվել ֆրանսիացի Սալոմոն Լեքլերքը (1745 – 1792) և մեքսիկացի Խոսե Սանչես Դել-Ռիոն (1913 – 1928), որոնք իրենց երկրներում հեղափոխության զոհ են դարձել:

Վանական շքանշանների 3 հիմնադիրներից առավել հայտնին իտալացի Լյուդովիկո Պավոնին է (1784 – 1849), որը 1847 թ. հիմնել է «Մարիա Իմակուլատայի որդիների միաբանությունը»՝ չքավոր և գործազուրկ երիտասարդներին օգնող վանական շքանշանի:

Սուրբ հռչակված իտալացի Ալֆովսո Մարիկո Ֆուսկոն (1839-1910) հիմնել է չքավոր գյուղացիներին օգնելու համար կանացի վանական շքանշան: Իսպանացի եպիսկոպոս Մանուել Գոնսալես Գարսիան (1877 – 1940) հիմնել է 2 վանական միաբանություն:

Հռոմի պապը սրբադասել է նաև արգենտինացի հասարակ քահանա Խոսե Գաբրիել դել Ռոսարիո Բրոչերոյին (1840 – 1914), որը կյանքը նվիրել է չքավորներին և հիվանդներին օգնելուն, և ֆրանսիացի միանձնուհի Էլիզաբեթ դե լա Տրինիտեին (1880 – 1906):

Back to top button