Միջազգային

Վրաստանում մեծամասնական ընտրությունների երկրորդ փուլը՝ հոկտեմբերի 30-ին

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է ընտրական երկրորդ փուլի անցկացման և կրկնակի քվեարկության հնարավոր ամսաթվերը։ Հոկտեմբերի 30-ին ընտրական երկրորդ փուլ կանցկացվի 73 միամանադատ ընտրատարածքներից 50-ում, որտեղ ոչ մի թեկնածու չի հավաքել 50 տոկոսից ավելի ձայն։

23 ընտրատարածքներում հաղթանակը բաժին էր հասել իշխող կուսակցությանը։ Այս մասին փոխանցում է «Գրուզիա Օնլայնը»։

Ինչ վերաբերում է կրկնակի քվեարկությանը, այն տեղի կունենա հոկտեմբերի 22-ին 4 ընտրատեղամասերում։

 Վրաստանի քաղաքացիները 9-րդ գումարման պատգամավորներ էին ընտրել հոկտեմբերի 8-ին։
Back to top button