Քաղաքական

Գլխավոր դատախազը Գյումրիում ներկայացրեց Շիրակի նորանշանակ դատախազին

annamartikyan

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր Շիրակի մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացրել է մարզի նորանշանակ դատախազին Կարեն Գաբրիելյանին։ Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազն աշխատանքային խորհրդակցություն է ունեցել մարզի իրավապահ համակարգի ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Մինչ խորհրդակցությունը լրագրողների հետ փոքրիկ ճեպազրույց է ունեցել՝ ներկայացնելով անելիքները

Անդրադառնալով Շիրակի մարզում գրանցված մի քանի աղմկահարույց դեպքերի բացահայտումներին՝ Արթուր Դավթյանը նշել է, որ ինչպես Շիրակի, այնպես էլ հանրապետության մյուս մարզերի դատախազություններն իրենց գործառույթներն իրականացնում են բարեխղճորեն

 

Անդրադառնալով Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ այդ հարցը կորոշվի դատական ակտի ուժի մեջ գտնվելու փուլում: Ինչ վերաբերում է դատավճռի հետ կապված խնդիրներին¸ ապա գլխավոր դատախազը հետեւյալն նշել

 

Շիրակի մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողները հանրապետության գլխավոր դատախազից  հետաքրքրվել են ընտրախախտումների մասով հարուցված քրեական գործերի մասին

 

Back to top button