Միջազգային

Էրդողանը Սիրիայում ակտիվացնում է իր ռազմական գործողությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիպ Էրդողանն այսօր հայտարարել է Սիրիայում իր երկրի Զինված ուժերի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողության նոր փուլի՝ «Իսլամական պետության վերահսկողության տակ գտնվող Հալեպի շրջանի Դաբիկ քաղաքի վրա հարձակման մասին։

Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական ընդդիմության խմբավորումները հրապարակել են լուսանկարներ քաղաքի մերձակայքից։

Այս գործողությունը, որը կարող է էլ ավելի սրել իրավիճակը Սիրիայում, տեղի է ունենում Լոզանում այդ երկրում ստեղծված իրավիճակին նվիրված միջազգային նախարարական հանդիպման օրը։

Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան առաջարկներ է ներկայացնելու այս հանդիպման ընթացքում։ Թե ինչ առաջարկներ՝ չի մանրամասնվում։

Back to top button