Այսօր շվեյցարական Լոզանում տեղի կունենա Սիրիային նվիրված նախարարական հանդիպումը ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Սաուդյան Արաբիայի, Կատար, ինչպես նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ- ի հատուկ բանագնացի մասնակցությամբ՝ հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Ռուսական РБК- ն գրում է, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն արդեն Շվեյցարիայում է։ «Նախարարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնեւում»,- գործակալությանը հայտնել են դիվանագիտական շրջանակներից։
Թուրքական լրատվամիջոցները հանդիպումից առաջ ուշադրություն են դարձրել մեկ այլ հանգամանքի վրա։ Մասնավորապես՝ «Անադոլուն» գրում է, որ բանակցությունները կանցկացվեն Beau-Rivage Palace հյուրանոցում, որտեղ ստորագրվել է Լոզանի պայմանագիրը։
1923 թվականին Լոզանի բանակցությունները չափազանց բարենպաստ էին Թուրքիայի համար, որի արդյունքում ստորագրված պայմանագրով որոշվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները։