Հասարակություն

Կկազմակերպվի Մոսկվա- Երեւան- Մոսկվա պաշտոնական երթուղի

Մոսկվայի «Փոխադրումների կազմակերպիչ» պետական կազմակերպությունը հայտարարել է, որ կազմակերպելու է Մոսկվա- Երեւան- Մոսկվա պաշտոնական երթուղի։

Կազմակերպությունն այս հայտարարությունն արել է այսօր Բեսլան քաղաքից ոչ հեռում Մոսկվա- Երեւան ավտովթարից հետո, որի հետեւանքով 5 մարդ զոհվել եւ 27- ը տուժել են։

«Ուղեւորների հարմարավետության նպատակով Մոսկվա- Երեւան- Մոսկվա երթուղով կկազմակերպվեն պաշտոնական երթեր։ Այս երթուղով կաշխատեն «Գոլդեն տրանս տուր» եւ «Եվրազիա» ընկերությունները։ Ավտոբուսները Երեւան կուղեւորվեն «Հարավային դարպասներ» ավտոկայանից»,- հայտնել են պետական կազմակերպությունից։

Back to top button