Տնտեսական

Հայաստանից արտագաղթի շուրջ 60%-ը պայամանավորված է տնտեսական պատճառներով՝ ասում է ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչը

«Հայաստանից արտագաղթի շուրջ 60%-ը պայամանավորված է տնտեսական պատճառներով: Մեծապես կարևոր է անդրադառնալ դրդապատճառներին, բարձրացնել իրազեկվածությունն ու կողմնորոշումը մինչ մեկնումը հատկապես գյուղական շրջաններում՝  նվազեցնելու մարդկանց խոցելիությունն ավելի լավ աշխատանքային հնարավորությունների փնտրտուքում»,- հայտարարել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ և համակարգող Մադինա Ջարբուսինովան՝ ամփոփելով հայաստան այցի արդյունքները։

Նա նշել է, որ իշխանությունները պետք է գործադրեն առավելագույն ջանքեր՝ բացահայտելու և ուղղորդելու երկրի ներսում շահագործման ցանկացած հնարավոր դեպք՝ պաշտպանելու ռիսկային խմբերին, մասնավորապես՝ երեխաներին՝  կատարելագործելով աշխատանքային տեսուչների և այլ պետական կառույցների կարողություններն ու ռեսուրսները»:

Հայաստան այցի ընթացքում հատուկ ներկայացուցտչը այցելել է նաեւ Երևանում փախստականների ընդունման կենտրոն՝  քննարկելու նաև Սիրիայից տեղահանված շուրջ քսան հազար անձանց խնդիրները: «Հայաստանը Սիրիայից ժամանած մեծաթիվ միգրանտների, որոնց մեծ մասը հայկական ծագում ունեն, տրամադրել է պաշտպանության և աջակցության տարբեր միջոցներ»,- ասել է Ջարբուսինովան: «Հաշվի առնելով տեղահանվածների մեծ հոսքը՝ կարևոր է, որ իշխանությունները վերահսկեն և գնահատեն ռիսկերը՝ կանխելու հնարավոր խոցելի խմբի շահագործումը»: Հաստատությունները կարող են նաև փախստականների և ապաստան հայցողների համար կազմակերպել մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանն ուղղված  դասընթացներ՝ նշել է նա։

Back to top button