ԿարևորՔաղաքական

Լավրով. Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ԼՂ կարգավորման գործում

Թուրքիան կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում՝ այսօր Երեւանում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Այն, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի ապաշրջափակումը, ապահովելով տարածաշրջանում տնտեսական նորմալ փոխգործակցությունը՝ կարեւոր գործոն է, որը մենք միշտ հաշվի ենք առնում»,- Լավրովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ- ը։

«Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածությունների կատարմանն առանց ղարաբաղյան հակամարտության հետ կապելու, մենք ուրախ կլինենք։ Սակայն մեր զգացողությունն այն է, որ ղարաբաղյան կարգավորման առաջընթացը կարող է առանցքային լինել, որպեսզի կարգավորվեն հայ- թուրքական հարաբերությունները»,- ասել է Լավրովը։

Back to top button